HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն․ հայտնաբերվել է «Դիլիջան» ազգային պարկում ծառեր հատած քաղաքացին

Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Դիլիջանի բաժին են ստացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված կից հաշվարկը, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են 15 հատ տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 5 077 500 դրամի վնաս:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։ Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օրեր անց հանցագործությունը բացահայտվել է: Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով բաժին է հրավիրվել Թեղուտի բնակիչ, 1985 թվականին ծնված Գագիկ Ղ.-ն:
Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբերի 29-ին նշված ծառահատումը կատարել է ինքը: Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter