Լանջիկի ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ապարանի
տարածաշրջանի Տառերի պուրակից դեպի Միրաք տանող ճանապարհահատվածը և
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով
փակ են:
Արագածի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է: Լանջիկի ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:
Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով
փակ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել