HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքները կքննվեն հունվարի 11-ին

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը տեղի կունենա հունվարի 11-ին: Այս մասին «Հետք»-ին ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 11-ին Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել, և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, մերժել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Դատախազությունն այս որոշումը բողոքարկել է: Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը ևս մասնակի բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը:
Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Գևորգյանին մեղսագրվող երկու հոդվածների՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքները, սակայն նրան մեղսագրվող 190-րդ հոդվածի՝ փողերի լվացման, դեպքում արձանագրել է՝ հիմնավոր կասկածն այն մասին, որ Գևորգյանը կատարել է իրեն վերագրվող արարքն, առկա է, բայց չկան նրան կալանավորելու հիմքեր:
Այս վերջին հանգամանքն է, որը Գևորգյանի պաշտպանական կողմը վիճարկում է:

Վերաքննիչ բողոքով Գևորգյանի պաշտպանները դատարանից խնդրում են փոփոխել առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը՝ կապված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հետ և կայացվող նոր դատական ակտով՝ հաստատված համարելով հանգամանքը, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Գևորգյանը կատարել է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով իրեն մեղսագրվող արարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter