HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակից Մերուժան Ոսկանյանը ինքնակամ ներկայացել է ռազմական ոստիկանություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության համատեղ օպերատիվ հետախուզական գործողությունների և բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 9-ին ինքնակամ ռազմական ոստիկանություն է ներկայացել 08.01.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցված քրեական գործով հետախուզվող Մերուժան Վարուժանի Ոսկանյանը: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter