HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են գրել

Վեցերորդ գումարման խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը դիմում են գրել իրենց անդամակցությունը ՀՀԿ-ին դադարեցնելու մասին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Հակոբյանն ու Ֆարմանյանը դիմում են գրել հունվարի 8-ին, սակայն պատճառների մասին Թադևոսյանը ոչինչ չհայտնեց, միայն ասաց, որ վերջիններիս դիմումները կուսակցությունն ի գիտություն է ընդունել։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն, որի կազմում են «Թերթ էյ եմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն։ Տեղեկացնենք, որ Կարեն Բեքարյանն ու Արման Սաղաթելյանը նույնպես ՀՀԿ խմբակցության պատգամավորներ էին, սակայն անկուսակցական։

Լուսանկարում ձախից՝ Միհրան Հակոբյանը, աջից՝ Սամվել Ֆարմանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter