HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը լուծարեց «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց լուծարել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կազմակերպության լուծարումից հետո, կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց կարգով հանձնվելու է պետական գույքի կառավարման կոմիտեին:

ՊՈԱԿ-ը լուծարվում է պետական բյուջեից դրան տրամադրվող գումարները տնտեսելու նպատակով: Լուծարված ՊՈԱԿ-ի գործառույթներն իրականացնելու է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նախարարության փոխանցմամբ՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի 17 աշխատակից, որոնց աշխատավարձերի համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է մոտ 30 միլիոն դրամ, ինչը նպատակահարմար չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter