HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արարատ Միրզոյան. «Հույս ունեմ՝ իսկապես պատվով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները»

Կառավարության այս տարվա առաջին նիստին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իր գնահատմամբ, հրաշալի համագործակցության համար. «Մեր բոլորի համար սա հսկայական փորձառություն էր և շատ պատասխանատու աշխատանք: Անշուշտ, հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ կլինեն, հույս ունեմ՝ իսկապես պատվով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները, իսկ տխրելու առիթ, կարծում եմ, չկա, որովհետև մենք անցնում ենք շատ պատվաբեր աշխատանքի ՝ Ազգային ժողովի պատգամավորի, և շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց Միրզոյանը, ով՝ որպես առաջին փոխվարչապետ, վերջին անգամ էր ներկայանում կառավարության նիստին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Արարատ Միրզոյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր: Դեկտեմբերի 19-ին կայացած «Իմ քայլը» դաշինքի նիստին որոշվել է Միրզոյանին առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter