HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նորընտիր պատգամավորները ստացան իրենց մանդատները

Քիչ առաջ տեղի ունեցավ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Առաջին անգամ պատգամավորներին մանդատներ հանձնեցին ոչ թե ԿԸՀ աշխատակիցները, այլ պատահականության սկզունքով ընտրված ընտրողները: Հանրապետության յուրաքանչյուր մարզից համակարգն ընտրել էր արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների, որոնք էլ հանձնեցին մանդատները, կային նաև ամենատարեց և ամենաերիտասարդ ընտրողներից մի քանիսը:

Մանդատներ ստանալու հանդիսավոր արարողությանը ներկա էին բոլոր երեք ուժերից պատգամավորներ:

Հիշեցնենք, որ առաջին նստաշրջանը մեկնարկելու է հունվարի 14-ին, այդ ժամանակ էլ կընտրվի ԱԺ ղեկավար կազմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter