HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ազգային պարկի տարածքների տրամադրման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ «Սևան» ազգային պարկի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացների և դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները և դրանց հետ կապված խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,- ասվում է կառավարության ղեկավարի որոշման մեջ:

Որոշման հավելվածն՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter