HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ բնակվում է 7 չափահաս անձ. ՄԻՊ

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ կապված կան խնդիրներորոշ տեղերում երեխաների հետ բնակվում են նաև չափահաս անձինք, որոնց տարիքը հասնում է մինչև 30-ի։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ նշել է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, երեխաների իրավունքներին առնչվող հարցերը պահում է հատուկ ուշադրության կենտրոնում։

Այս պահի դրությամբ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ շարունակում է բնակվել (գիշերելով) 7 չափահաս անձ (20-26 տարեկան):

Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ այս խնդիրը մանրամասն ներկայացված է նաև ՄԻՊ 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ, որը դեռ անցյալ տարի հրապարակվել է, ուղարկվել է Ազգային Ժողով, Կառավարություն և զանգվածային լրատվության միջոցներին:

«Կառավարության նիստում քննարկված Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի վերաբերյալ հիմնավոր տվյալները ևս արտացոլված են վերոնշյալ հաղորդման մեջ։ Տարեկան հաղորդման մեջ նշված է, որ 2017 թվականին մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ  Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում խնամվում է հատուկ կարիքներ ունեցող 20-30 տարեկան 15 անձ, որոնք նախկինում տեղափոխվել են Նուբարաշենի հատուկ դպրոցից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և մարզպետարանի թույլտվությամբ: Նշված անձանցից 8-ը Պաշտպանի կողմից խնդրի բարձրացումից հետո տեղափոխվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոն:

Խնդիրն արձանագրվել է նաև մի շարք այլ հաստատություններում (Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Վանաձորի մանկատուն և այլն):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն արձանագրում է խնդիրները, այլ նաև  դրանք ներկայացնում է իրավասու մարմիններին և նպաստում է դրանց լուծմանը՝ ներկայացնելով խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ»,- գրված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ kapan3s. schoolsite.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter