HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

 Գավառի ավտոճանապարհի 13-17 կմ-ում թույլ բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։