HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Սամվել Մկրտչյանը հավատարմագրերը հանձնել է Լեհաստանի նախագահին

Երեկ Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային (Andrzej Duda)։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության կայքը:

Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր առնչություններին և բարեկամությանը, Լեհաստանի հայկական համայնքի ներդրմանը երկրի քաղաքական և հասարակական կյանքին։

Կողմերն առանձնակի կարևորել են Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև հաստատված բարեկամական և մշտապես վերելք ապրող միջպետական հարաբերությունները։ Ընդգծվել է փոխայցելությունների միջոցով ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը։ Օրակարգային է դիտարկվել առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ երկուստեք գործարար համայնքներին աջակցությամբ և խրախուսմամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափին, դրա շրջանակներում Լեհաստանի առաջնորդող դերակատարությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը։

Դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի նախագահին ներկայացրել է 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, հեղափոխական վերափոխումների գործընթացը, տեղեկացրեց նորընտիր խորհրդարանի առաջիկա նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև՝ նոր կառավարության ձևավորման վերաբերյալ։

Հավատարմագրերի հանձնման արարողակարգային միջոցառումների շրջանակներում դեսպան Սամվել Մկրտչյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter