
ՀԱԿ-ը քննարկում է մեծամասնական թեկնածուների հարցը
Փետրվարի 1-ին տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ:
Ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն ուղղված ջանքերին զուգահեռ քաղխորհուրդը որոշել է քննարկել մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը: Կուսակցությունները ներկայացրել են իրենց մոտեցումները և առաջարկությունները վերը նշված հարցի կապակցությամբ:
Անդրադարձ է եղել նաև փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական խնդիրներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել