HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլ»-ի պատգամավորները փակ նիստում հարցեր են հղել Նիկոլ Փաշինյանին

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորների և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` ավելի քան 2 ժամ տևած փակ հանդիպման առաջին մասն ավարտվեց, որից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահի վերելակով հեռացավ խորհրդարանից:

ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարբեր հարցեր են քննարկել, պատգամավորները հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանին:

«Խմբակցության հարցերն են քննարկվել, վարչապետը լսել է խմբակցությանը, մտքերի փոխանակում է եղել, որից հետո ընդմիջում է հայտարարվել»,- ասաց նա՝ հավելելով, որ հարցեր են հնչել տարբեր ոլորտների վերաբերյալ:

Սիմոնյանի խոսքով՝ հանդիպումն ավելի շատ խմբակցության նիստի ձևաչափով է եղել, և քննարկվել են հարցեր հետագա խորհրդարանական աշխատանքի վերաբերյալ:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ չի քննարկվել նաև խորհրդարանական հանձնաժողովների քանակի և այլ հարցեր: Ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության վերաբերյալ իշխող ուժը դեռ վերջնական որոշում չունի, չնայած այսօր ևս այդ հարցը քննարկվել է:

Փակ հանդիպման երկրորդ մասում պատգամավորները վիճակահանության միջոցով ընտրելու են իրենց աշխատասենյակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter