Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին ազատե՞լ են աշխատանքից
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Պատճառներն առայժմ հայտնի չեն:
Նախագահի աշխատակազմից տեղեկատվությունը ճշտել առայժմ չի հաջողվում: Գրավոր հարցում ենք ուղարկել նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին, սակայն մինչ այս պահը պատասխան չենք ստացել:
Մամուլի քարտուղարի օգնականները «Հետքին» փոխանցեցին, որ պատասխան լինելու դեպքում կտեղեկացնեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել