HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հայաստանում H1N1 վիրուսի զուգակցմամբ մահվան դեպք է գրանցվել

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակը: Նշեց, որ մահացության մեկ դեպք է գրանցվել, և մահացած կինը նաեւ այլ հիվանդություններ է ունեցել։ «Գրիպով հիվանդանալը չի նշանակում, որ կմահանաք, պիտի ուղղակի դիմել բժշկի»,- հավելեց Արտավազդ Վանյանը։

Հայտնեց, որ H1N1 A տիպի գրիպն է գերակշռում. «90 տոկոսով Հայաստանում այս հիվանդությունն է տարածված։ Սեզոնային գրիպն է, նույնը շրջանառվում է և´ հարեւան, և´ եվրոպական երկրներում»։

Ըստ Ան հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի՝ սահմանների վերահսկման կարիք չկա,  քանի որ Վրաստանում գրիպի շրջանառության ժամանակ Հայաստանում եւս հիվանդությունը տարածված է եղել։

Ռիսկային խմբերում մոնիտորինգ անցկացնելու արդյունքում պարզվել է, որ այս տարի պոլիկլինիկա է դիմել 1250  անձ, իսկ ստացիոնար հիվանդանոց՝ 693 հիվանդ, 103 կանչ գրանցվել է շտապօգնությունում։ Արտավազդ Վանյանը նշեց, որ որոշակի ակտիվացում նկատվում է, և աճման միտում կա։

Դպրոցներ, մանկապարտեզներ փակելու վերաբերյալ Ա. Վանյանը հայտնեց, որ նոր տարվա արձակուրդային օրերի ընթացքում եւս վարակը տարածվել է, պատճառը շփումն է։

«Ջերմաստիճանը եւս խնդրահարույց էր, առաջին օրը մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում մենք սահմանված ջերմաստիճանից ցածր ջերմաստիճան ենք նկատել։ Թիրախային մարզերն են Գեղարքունիքը և Արագածոտնը։ Հանրապետությունում 432 երեխայի թույլ չի տրվել հաճախել դպրոց»։

ԱՆ-ն ռիսկային խմբերին՝ մեծահասակներին (65-ից բարձր), երեխաներին (0-5 տարեկան), խրոնիկ հիվանդերին, բուժաշխատողներին հորդորում է պատվաստվել։

Բանախոսն ասաց, որ արձանագրվել են բարդացված դեպքեր, երբ հիվանդներին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Արտավազդ Վանյանը հավելեց, որ մանկական հիվանդանոցները լեփ-լեցուն են, մահվան դեպքեր չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter