Նախագահականից հերքում են
Քիչ առաջ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Հովհաննես Հովսեփյանն ազատվել է աշխատանքից. «Հովհաննես Հովսեփյանը շարունակում է կատարել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պարտականությունները»:
Նշենք, որ «Հետքը» հրապարակել էր, որ այսօր աշխատանքից ազատվել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել