HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Արմեն Աբրոյան․ «Մեսչյանն ու Էլոյանը համագործակցում են Լեւոն Վարդանյանի հանցախմբի հետ»

Մշակույթի նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը Երեւանի քաղաքապետարանին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեին մեղադրում է «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանի եւ մայրաքաղաքի պատմական տարածքում կառուցապատում իրականացնող գործարար Վարդան Սրմաքեշի «հանցախմբի» հետ համագործակցելու մեջ։

«Հետք»-ի հետ զրույցում Աբրոյանը պնդեց, որ Մշակույթի նախարարությունը իր լիազորությունների սահմանում արել է ամեն ինչ՝ Արամի 23 հասցեի հուշարձան-շենքը փրկելու համար, իսկ ահա Երեւանի քաղաքապետարանն ու Քաղաքաշինության պետական կոմիտեն թերացել են։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի երեկոյան փլուզվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային
ասոցիացիային պատկանող շենքի՝ հարեւանությամբ ընթացող մեծածավալ
շինարարության հետեւանքով թուլացած պատը։

Նշենք, որ գործարար Վարդան Սրմաքեշի համար բազմահարկ բիզնես-կենտրոն
կառուցելու շրջանակներում նախատեսված է քանդել երգչախմբին պատկանող շենքը,
որը կառավարության որոշմամբ հանդիսանում է պատմամշակութային հուշարձան։
Շինարարության պատճառով հուշարձանը դարձել էր վթարային։
Ու թեեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը վստահեցրել էր, որ Վարդան Սրմաքեշի ընկերությունը՝ որպես հուշարձանին վնաս հասցնող, կամրացնի շենքը, կփոխհատուցի վնասը, իսկ վարչապետ Փաշինյանն անձամբ էր այցելել Արամի 23,
հարցն այդպես էլ չլուծվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter