HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանի նախագահն ու տեղակալները ընտրվելու են փակ-գաղտնի քվեարկությամբ

Վաղը՝ հունվարի 14-ին, մեկնարկելու է 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ առաջին նստաշրջանում ընտրվում է ԱԺ ղեկավար կազմը՝ նախագահը և իր տեղակալները։

Ներկայացնենք վերջիններիս ընտրության կարգը։ Մինչ այս պահը հայտնի է, որ ԱԺ նախագահի մեկ թեկնածու կա՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Արարատ Միրզոյանը։

Օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի ԱԺ նախագահի իր թեկնածուին առաջադրել, սակայն թե՛ ԲՀԿ-ն, թե՛ «Լուսավոր Հայաստանը» չեն հայտարարել, որ ԱԺ նախագահի թեկնածու ունեն։ Խորհրդարանի նախագահի թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է յուրաքանչյուրին մինչև տասական րոպե, թեկնածուների ելույթների համար՝ մինչև 30 րոպե։ Ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել, ապա մտքերի փոխանակություն, ինչից հետո հաջորդում են մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթները։

Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Փակ-գաղտնի քվեարկությամբ են ընտրվում նաև խորհրդարանի նախագահի տեղակալները։ ԱԺ նախագահը կարող է ունենալ 3 տեղակալ, որոնցից միայն մեկն, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, կարող է ընտրվել ընդդիմադիր խմբակցությունից։ Իշխող «Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխխոսնակի երկու տեղակալների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին, ընդդիմադիրներ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը»՝ համապատասխանաբար Վահե Էնֆիաջյանին ու Մանե Թանդիլյանին։

Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով են հանդես գալիս թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականությամբ՝ թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք, մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով՝ թեկնածուները, ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել, ապա մտքերի փոխանակություն, և մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ՝ թեկնածուները:

ԱԺ փոխխոսնակները ևս ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter