HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտ 350 միլիոն դրամ՝ ոռոգման համակարգի ստեղծման և ճանապարհի հիմնանորոգման համար

Այսօր կառավարության ընդունած որոշմամբ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 59 միլիոն դրամ՝ «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։ Ծրագիրն իրականացնելու է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամը:

ՀՀ կառավարության կայքի տեղեկացմամբ՝ կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման միջոցով կանտառապատվի 20 հեկտար տարածք, ինչը կնպաստի բնակլիմայական սանիտարահիգիենիկ և ռեկրեատիվ պայմանների բարելավմանը։

Կառավարությունը նաև 285 միլիոն դրամ է հատկացրել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածի առաջնահերթ հիմնանորոգումը ֆինանսավորելու համար։

Այս տարվա առաջին կիսամյակում Արմավիրի մարզպետարանին է հատկացվել մինչև 40 մլն 232 հազար 300 դրամ՝ մարզի Լուկաշինի, Ջրաշենի, Քարակերտի, Շենավանի և Հուշակերտի համայնքներում առաջացած ֆինանսական ծանր կացությունը մեղմելու համար պարտադիր ապահովագրության վճարի և եկամտահարկի գծով չկատարված պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով։

ՀՀ սեփականությունը հանդիսացող, որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված, Նուբարաշենի թափոնակուտակչի տարածքում«Շիմիձու» կորպորացիայի կառուցած 1 մլրդ 25 մլն 866 հազար 800 դրամ արժեքով կենսագազի հավաքման և այրման կառույցը նվիրվել է Երևանի քաղաքային համայնքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter