HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է ձյուն և մառախուղ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում

Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝            14.00C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -27.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝            -3.90C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter