Ֆուտբոլի դաշտում առնվազն 40 մարդ է սպանվել (վիդեո)
Այսօր ֆուտբոլի դաշտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառով Եգիպտոսի Պորտ-Սայդ քաղաքում առնվազն 40 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով եգիպտական պետական հեռուստաընկերությանը:
Սկզբում Եգիպտոսի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնել է 25 զոհվածի եւ 100-ավոր վիրավորների մասին: Ավելի ուշ սկսել է խոսվել այն մասին, որ մահացածների թիվը հասնում է 50-ի:
Ինչպես հայտնում է «Lenta.ru»-ն, ծածկռտուկը սկսվել է Եգիպտոսի ամենահայտնի ֆուտբոլային թիմերից մեկի՝ «Ալ-Ախլի»-ի եւ տեղացի «Ալ-Մասրի» թիմի խաղի ժամանակ: Հանդիսատեսի հոծ զանգվածն ուղղակի ներխուժել է ֆուտբոլի դաշտ եւ հարձակվել «Ալ-Ախլի»-ի խաղացողների վրա:
Պորտ-Սայդի խաղադաշտում կատարվածը ներկայացնելուց կարճ ժամանակ անց եգիպտական հեռուստաընկերությունը սկսել է կադրեր ցուցադրել Կահիրեի այրվող մարզադաշտից, որը, ըստ հեռուստաընկերության տվյալների, սկիզբ է առել այն բանից հետո, երբ խաղի մրցավարը դադարեցրել է «Զամալեկ» եւ «Իսմայիլի» թիմերի միջեւ ընթացող ֆուտբոլային պայքարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել