HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը: Մինչ դրա մեկնարկը՝ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողներին հայտնեց, որ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու: Պաշտպանն այս պահին չմանրամասնեց ինքնաբացարկի հիմքերը՝ խոստանալով դրանց մասին խոսել ավելի ուշ: 

Պաշտպանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին չի ներկայացել:

Հիշեցնենք, որ դատավոր Արթուր Մկրտչյանին են մակագրված ինչպես Քոչարյանի պաշտպանների՝ նրան գրավի դիմաց ազատելու, այնպես էլ Դատախազության միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter