HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2019 թ. Գյոբեկլի թեփեի տարի...

Թուրքական «Հուրիյեթ» թերթը նախորդ տարվա դեկտեմբերի վերջում գրել էր, որ 2018թ. հուլիսին 12000-ամյա Գյոբեկլի թեփե հնավայրը ներառվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային քաղաքակրթական ժառանգության ցուցակում, իսկ 2019 թիվը հայտարարվել է Գյոբեկլի թեփեի տարի:

Այն համարվում է հնագիտական «հազարամյակի բացահայտում» և համամարդկային քաղաքակրթական սկզբնավորման 0 կետ, մի քանի տասնյակ հազարամյակ ավելի հին, քան՝ եգիպտական բուրգերը, բրիտանական Ստոունհենջը և նշանակալից այլ հուշարձաններ: Համարվում է նաև հավատամքային բոլոր համակարգերի խմորման սկզբնաղբյուրը, իբր Իբրահիմ, Էյուբ, Շուայիբ մարգարեների բնօրրանը...

Ցնծալի այս լուրը 25.12.2018 թ. ազդարարել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նույնքան ոգևորությամբ արձագանքել են թուրքական և այլ վարչական մշակութային այրեր և լրատվամիջոցներ (վերջերս նաև CNN-ը...): Այդ միջոցառումը նախապատրաստվել էր տարիներ առաջ, Սանլուրֆայում կառուցվել է 2500 մ² մակերեսով հատուկ թանգարան, հուշարձանի դիտարկման հնարավորություններ և ընդհանրապես քաղաքի բարձրաճաշակ ճարտարապետական բարեկարգում:

Այս տարի սպասվում է զբոսաշրջիկների աննախադեպ հոսք, որը մինչ այդ կատարվում էր անգամ ձմռանը...

Որոշ առումով մենք պետք է շնորհակալ լինենք թուրքերին, որոնք Հայկական լեռնաշխարհի այդ բացառիկ հուշարձանը ըստ արժանվույն ներկայացնում են մարդկությանը: Ինչ վերաբերում է մեր հնագետներին և մշակութաբաններին, ապա նրանք շարունակում են կատարելապես անմասն մնալ այս բացառիկ իրողություններից: Թեև, դեռևս 2000 թ. հրատարակված էր «Ծննդոց-ԱՅԱ» կոթողային մենագրությունը ( մոտ 1000 էջ), իսկ 2004 թ. Գյոբեկլի թեփե այցելությունից հետո՝ հայերեն և անգլերեն լեզուներով առանձնակի քննախուզությունը. «AXIS MUNDI- Աշխարհի առանցքը, Գյոբեկլի թեփեի առեղծված» բացառիկ մենագրությունը ( Ա. Վարպետյան, Երևան 2016 թ.):

Ավելի տարօրինակը, որ անցյալ տարի 29.10.2018 թ., Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների խորհրդում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ազդարարեց. «Քանի որ սա (Հայաստանը: Լ.Մ. ) դարպաս է, խաչմերուկ, կարծում եմ՝ ժամանակն է, որ մարդկությունը հետ դառնա դեպի իր ակունքները, դեպի իր ծագումը, դեպի մարդկային ռասսայի ծագման վայր՝ Հայաստան»...

Հայաստանը մարդկային ռասսայի ծագման վայրը չէ. բայց համամարդկային քաղաքակրթության 12000-ամյա բնօրրանը՝ այո....

 

Մեկնաբանություններ (1)

Ալեքսանդրի Վարպետյան
Նշված մեր աշխատությանը հետևեցին «Է-Էության ակն ու ակունքը» (Երևան 2022, անգլ. 2023), իսկ դրանց և «Ծննդոց-ԱՅԱ» տեսությանը հաստատեցին միջազգային քանի՜ նորանոր բացահայտումներ (տե՛ս. https://www.facebook.com/groups/158524307660861/posts/2453939588119310/ ): Որևւ անգամ հեղինակավոր գրախոսականից ավելի ի՞նչ կարող էր հաստատել մեր տեսությունները: Իսկ հայրենի մամուլը մնաց անհաղորդ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter