HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը, տեղեկությունը հրապարակվել է նաեւ Կրեմլինի պաշտոնական կայքում:

Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա և Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր բնագավառներում արգասաբեր համագործակցության նշանակալի փորձ են կուտակել:

«Հույս ունեմ, որ մեր երկխոսությունն ու կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը: Դա անկասկած համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,- ասված է ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter