HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Էլ-Քուվեյթի նահանգապետին

Հունվարի 13-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Մոհամմեդ Ալ Մուհաննային (Thabet Mohammed Al-Muhana):

Հայաստանի ԱԳՆ տեղեկացմամբ` նահանգապետ Ալ-Մուհաննան ողջունեց ՀՀ դեսպանին և գոհունակությամբ ընդգծեց Երևան և Էլ-Քուվեյթ քաղաքների միջև առկա համագործակցային մթնոլորտը՝ հույս հայտնելով այս տարի առավել ակտիվացնել բարձր մակարդակի շփումները և կյանքի կոչել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նահանգապետին փոխանցեց Երևանի նորընտիր քաղաքապետի ողջույնները և վստահեցրեց, որ երկկողմ հարաբերություններում առկա բարեկամական ոգին լավ նախադրյալներ է ստեղծում երկու քաղաքների միջև համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով զարգացնելու համար։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter