HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնությա հետ կապերի վարչությունը:

Շվեդիայի վարչապետի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շվեդիայի կառավարության անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն, այդ թվում նաև՝ Արևելյան գործընկերության շրջանակում: ԵՄ-Հայաստան նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կխորացնի մեր հարաբերությունները և կոնկրետ արդյունքներ կարձանագրի Հայաստանի և Եվրոպական միության ժողովուրդների համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter