HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը: Դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11:00-ին: 

Նշենք, որ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել էին Քոչարյանի պաշտպանները՝ պատճառաբանելով, որ Մկրտչյանի ընտանիքն ու պաշտպան Արամ Օրբելյանը մտերիմ հարաբերություններ ունեն: Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք այս հանգամանքի մասին հայտնել են, և դատախազությունն առարկել է ինքնաբացարկի միջնորդության դեմ, հետևաբար հետագայում դատախազները չեն կարող շահարկել Արամ Օրբելյանի և դատավորի հարաբերությունների հանգամանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter