HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ի՞նչ անել

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, «համապատասխան մարմինները» Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վարկանիշը կրկնակի ավելի է ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի վարկանիշից:

Նման տեղեկատվության հայտնվելուց հետո Հրազդան քաղաք է մեկնել ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը` տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Թե ինչ եզրակացություններ է արել` դժվար է ասել: Դիտորդները նշում են, սակայն, որ Սասուն Միքայելյանի առաջադրվելը քաղաքապետի թեկնածու մեծ աշխուժություն է առաջացրել Հրազդանում, և նախկին քաղբանտակյալի հաղթանակի շանսերը փետրվարի 12-ի ընտրություններում օր օրի ավելանում են:

Թերթի աղբյուրները նշում են նաև, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Հրազդանի ընտրություններն անցնեն առանց սկանդալների` ԱԺ առաջիկա ընտրություններն էս գլխից հարամ չլինելու համար:

Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter