HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր Ազգային Ժողովին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր Ազգային Ժողովին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այն ներկայացնում ենք ստորեւ․

«Ազատ հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհուրդը և «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը շնորհավորում են ՀՀ նորընտիր Ազգային Ժողովին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնավարման մեկնարկի առթիվ։

Լիահույս ենք, որ նոր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը նոր մշակույթ ու որակներ կբերեն քաղաքական և օրենսդրական ասպարեզներ։ Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովին և ձևավորվելիք կառավարությանը կհաջողվի լուծումներ գտնել Հայաստանի առաջ ծառացած բարդ ու դժվարին խնդիրների համար և Նոր Հայաստանի տեսլականը դարձնել իրական ու շոշափելի:

Հաջողություն մաղթելով Հայաստանի զարգացման և հզորացման նվիրական և պարտավորեցնող ճանապարհին՝ հայտնում ենք մեր լիակատար աջակցությունը: Վստահ ենք, որ Մայր Հայրենիքի հետ ազատ և ինքնիշխան Արցախի միասնական առաջընթացն անկասելի է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter