HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործը քննող դատավորը մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Մանվել Գրիգորյանի գործով դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը: 
Նշենք, որ դատական նիստն այսօր ընդմիջվել է։ Թե երբ կշարունակվի, Մկրտչյանը չի հայտնում:
Փաստաբանի խոսքով՝ նիստի օրն ու ժամը չհայտնելու պատճառն, ամենայն հավանականությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի գործով դատական նիստերի ընթացքում դատարանի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիաներն են:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին կալանավորելու, նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանների մի շարք որոշումների դեմ բողոքները քննել է Արսեն Նիկողոսյանը և մշտապես անփոփոխ թողել այդ որոշումները: Չի բացառվում, որ նրան ներկայացված ինքնաբացարկի հիմքում դրվել է նաև այդ հանգամանքը: Պաշտպանները մինչ այս բազմիցս բարձրաձայնել են, որ գուցե գործերն այլ դատավորների մակագրելու դեպքում այլ որոշում կայացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter