
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բելառուսի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական պաշտոնում»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել