HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Լավ էլ դուխը հերիքել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն` 2010 և 2011 թվականներին Հայաստանից մեկնել և այլևս չի վերադարձել 106,3 հազար մարդ, 2011-ին, ի դեպ, նախորդ տարվա համեմատ ծնունդները նվազել են 3,1 տոկոսով, իսկ մահացությունն ավելացել է 0,4 տոկոսով:

«ՉԻ» - Ճիշտն ասած` մեզ ոչ այնքան այս թվերն են զարմացնում, որքան այն, որ ազգային վիճակագրական ծառայությունը համարձակվել է հրապարակել դրանք: Երևի Տիգրան Սարգսյանը լավ չի գոռգոռացել Ստեփան Մնացականյանի վրա: Վարչապետն, օրինակ, կարող էր բռունցքը սեղանին խփել ու ասել. «Պարոն Մնացականյան, մեր բնակչության 8 տոկոսը ցանկություն է հայտնել 2012-ին անպայման երեխա ունենալ, ձեզ մոտ այս ցուցանիշը գրանցվո՞ւմ է»:

Փորձը ցույց է տալիս, որ «հենց որ այդ երեխաները ծնվեն` կգրանցենք» պատասխանը չի անցնում: Վարչապետին նաղդ ցուցանիշներ են պետք:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա Տիգրան Սարգսյանը  երևի ստիպված կլինի պաշտոնապես հրահանգել, որ այդ ցուցանիշը ներառվի «ապրանքների և ծառայությունների ատրահանում» անվանակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter