HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ:
Հայաստանի նախագահը և պետնախարարը խոսել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես համատեղ նախագծեր իրագործելու հնարավորությունների մասին։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարիների ընթացքում իհարկե, մեծ և փոքր հաջողություններ գրացնվել են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն Արմեն Սարգսյանն առանձնացրել է տուրիզմի, ենթակառուցվածքների ու սպասարկումների ոլորտը՝ նշելով, որ Հայաստանը կարող է այս ոլորտում տարբերվող առաջարկներ անել՝ մասնավորապես էկո տուրիզմ, պատմական զբոսաշրջություն։
Նախագահը կարևորել է նաև փոխգործակցությունը գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ մեր երկիրը հայտնի է միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության ոլորտներում և այստեղ երկու երկները կարող են փոխշահավետ աշխատել։

Ըստ Արմեն Սարգսյանի, գործակցության արդյունավետ հարթակ կարող են լինել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, ֆինանսական սեկտորը, ինչպես նաև էներգետիկայի, մասնավորապես, վերականգնվող էներգիայի բնագավառը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter