HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Միրզոյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մադատից հրաժարված պատգամավորը, եթե մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում իր դիմումը, ապա կազմվում է արձանագրություն մանդատից հրաժարվելու մասին:

«Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահի մյուս հայտարարությունը վերաբերում էր Բաքվի ջարդերի տարելիցին.

«Ճիշտ այս օրերին 1990 թվականին Բաքվում ընթանում էին հայկական ջարդեր, կարծում եմ՝ ԱԺ բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այդ բռնությունները և մերժելու բոլոր տիպի բռնությունները աշխարհի որևէ անկյունում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter