HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Դոնալդ Թրամփին

Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Հայաստանի ԱԳՆ կայքը հայտնում է, որ ողջունելով նախագահ Թրամփին՝ Հայաստանի նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը: Կողմերը շեշտել են ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter