HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտում. ընդմիջումից հետո խորհրդարանն աշխատանքը չի սկսել

Խորհրդարանը չի սկսում իր աշխատանքը՝ չնայած ընդմիջումից հետո անցել է 25 րոպե:

Խորհրդարանը աշխատանքներն ընդմիջել է 11.30-ին և պետք է շարունակեր 12.00-ին, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստերի դահլիճում չէ:

Հիշեցնենք, որ խորհրդարանի նիստերի դահլիճի հարակից դահլիճում փակ-գաղտնի քվեարկութկամբ ընթանում էր ԱԺ փոխխոսնակների քվեարկությունը, և ամենայն հավանականությամբ, Հաշվեքննիչ հանձնախումբն ամփոփում է արդյունքները:

Նիստը, սակայն, պետք է սկսվեր ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, և եթե արդյունքները դեռ չկային, խորհրդարանի նախագահը պետք է ներկայացներ օրակարգում ընդգրկված այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter