HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանն ընտրվեցին ԱԺ փոխխոսնակներ

ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, իսկ ընդդիմությունից՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության փոխխոսնակի թեկնածու Վահե Էնֆիաջյանը:

ԱԺ Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: ԱԺ փոխխոսնակների ընտրությանը ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 130-ը: Ալեն Սիմոնյանի քվեարկությանը անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 109 պատգամավոր, դեմ՝ 20-ը:

Լենա Նազարյանի օգտին քվեարկել է 124 պատգամավոր, դեմ՝ 3-ը, անվավեր է ճանաչվել երեք քվեաթերթիկ:

Ընդդիմադիր փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի օգտին քվեարկել է 108 պատգամավոր: ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի օգտին քվեարկել է 19 պատգամավոր:

Ընտրվելուց հետո ԱԺ փոխխոսնակները շնորհակալություն հայտնեցին իրենց գործընկերներին վստահության համար, ապա զբաղեցրին իրենց տեղը: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ընտրվելուց հետո ծաղկեփունջ նվիրեց Մանե Թանդիլյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter