HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավորին երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացվել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները քննող դատավոր Արթուր Մկրտչյանին երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Միջնորդության մեջ պաշտպաններն, ըստ էության, կասկածի տակ են դրել դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված լինելու հանգամանքը: Բանն այն է, որ նիստից առաջ նրանք ստացել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պատասխանը՝ կապված Քոչարյանի գրավի և կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ գործերը դատավոր Արթուր Մկրտչյանին մակագրելու եղանակի հետ: Այսպիսով՝ ըստ Արամ Օրբելյանի, իրենց համար պարզ չէ, թե ինչ սկզունքով է օրվա հերթապահ դատավորներից հենց Արթուր Մկրտչյանին մակագրվել գործի քննությունը: Պաշտպանի խոսքով՝ մակագրումը համակարգչային եղանակով չի եղել:

Նշենք, որ դատական պրակտիկայում ընդունված է, որ գործի մինչդատական վարույթում՝ կալանքի կամ գրավ կիրառելու հետ կապված միջնորդություններն, ի տարբերություն քրեական գործերի քննության, համակարգչային եղանակով չեն մակագրվում, դրանք այս կամ այն դատավորին մակագրում է դատարանի նախագահը: Օրբելյանի խոսքով, սակայն, օրենքը նման օրենսդրական կարգավորում չի սահմանում, և եթե անգամ տարիներ շարունակ մինչդատական վարույթում գործերը համակարգչային մակագրմամբ չեն մակագրվել դատավորներին, չի նշանակում, որ խնդիրը չպետք է վեր հանել:

Նշենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստին Քոչարյանի պաշտպանները ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն էին ներկաբացրել Արթուր Մկրտչյանին՝ հիմնավորելով, որ պաշտպաններից Արամ Օրբելյանն ու դատավորի ընտանիքը մտերիմ հարաբերություններ ունեն, սակայն Մկրտչյանն այս միջնորդությունը մերժել է:

Լրացում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը: Այս պահին դատական նիստն ընդմիջվել է և կշարունակվի 14:30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter