«Հրապարակ». «Արմենպրեսի» նախկին նախագահը կալանքի տակ է
Հեռոուստառադիոպետկոմի, «Արմենպրեսի» նախկին նախագահ Տիգրան Հակոբյանը դեռ կալանքի տակ է: Ինչպես հիշեցնում է թերթը, խոսքն անասնապահական ֆերմայի հետ է կապված` «Ագրոհոլդինգ» ընկերության: Ռուսաստանցի գործարարը մոտ 500 հազար դոլարի ներդրումներ է արել այդ պրոյեկտի մեջ և գտնում է, որ հայ գործընկերները` Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը (ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի եղբայրը) իրեն խաբել են: Այժմ Տ. Հակոբյանը կալանավորված է, իսկ Վ. Մուսինյանը հետախուզման մեջ է:
Նրանց մեղադրում են մոտ 184 մլն դրամ գումարի վատնման մեջ: Ընդ որում, Տ. Հակոբյանին մեղսագրվող գումարը կազմում է նշված գումարի 10 տոկոսից պակաս մասը:
Թերթն արդեն գրել է, որ Տ. Հակոբյանի ընկերները և փաստաբանը փորձում են հասնել խափանման միջոցի փոփոխման և պատրաստ են վճարել գումարի նրա մասը: Ինչ վերաբերում է Վ. Մուսինյանին, ապա, թերթի տեղեկություններով, նա գտնվում է Ռուսաստանում և օրերս այնտեղից կապվել է նախաքննական մարմնի հետ և պատրաստակամություն հայտնել վերադառնալ Հայաստան: Ի դեպ, Արման Մուսինյանն այս պատմության առաջին իսկ օրվանից անհասանելի է, և թերթին չի հաջողվել նրա հետ կապվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել