HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քաղաքապետարանն արտոնություն կտրամադրի 2018-ին 115 մլն դրամից ցածր շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին

Երեւանի ավագանին այսօր գումարված արտահերթ նիստում «Տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» որոշում ընդունեց։

Ըստ այդ որոշման՝ Երևանում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնց 2018-ի շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019-ին կստանան տեղական տուրքի արտոնություն։

Այս որոշումը վերաբերում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվությանը, որոնց համար 2019-ին տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.33 %-ով։ Ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար hանրային սննդի և զվարճանքի օբյեկտների տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70 %-ով, իսկ 24.00-ից հետո աշխատող առևտրի օբյեկտներինը՝ 72.98 %-ով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, սակայն ունեն նաեւ առաջարկներ։ Նշեց, որ տնտեսվարողների կողմից բարձրացվող հարցերից է այն, որ կան քառակուսի մետրերով հաշվարկվող տեղական տուրքեր եւ մեկ միասնական սեփականության վկայականի տակ գործող առանձին տնտեսվարող սուբյեկտներ, որոնք տվյալ տարածքի միայն որոշ մասում են գործունեություն ծավալում։

«Այս դեպքում տուրքի հաշվարկը հարաբերական է դառնում։ Ժամանակին սա հայեցողության դաշտ է թողել հաշվարկողի համար, հաշվարկել ըստ սեփականության վկայականի, թե՞ ըստ տարածքի գործառնական նշանակության։ Ավագանին պետք է հստակեցում մտցնի եւ տնտեսվարողն իմանա՝ որ տարածքի համար ինչքան գումար է վճարելու»,- առարկությամբ հանդես եկավ Դավիթ Խաժակյանը։

Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 56 անդամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter