HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Իրանի նախագահի ուղերձում ասված է․

«Ձերդ գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն»։

լուսանկարը՝ http://www.yeniasya.com.tr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter