40-ամյա Համբարձում Սարգսյանը «Քիմռեակտիվ» գործարանի հանրակացարանի ամենահին բնակիչներից է: 17 տարի է իր ընտանիքով ապրում է այնտեղ: Ունի 6 երեխա: Մեծ աղջիկը` Նազիկը, արդեն 19 տարեկան է: Հեռացել է տանից: Սրճարանում մատուցողուհի է աշխատում:
«Ամուսնուս ասել են` պիտի վիզ վերցնես, քո կնիկը մեզ մոտ է: Օպեր Հարությունյան Արմենն էր, Մաշտոցի քրեականի աշխատողներն էին: Իմանալով, որ ես ոստիկանների ձեռքում եմ, ամուսինս վիզ է վերցրել, մտածելով` ավելի լավ է կինս հասնի երեխուս»,- արտասվելով պատմում...