Դատավոր Ռոբերտ Պապոյանը դիտարկեց, որ պաշտպանի կողմից բարձրացված հարցերը մեղադրանքը լրացնելուն միտված, այլ ոչ թե այն պարզաբանելուն միտված գործողություններ են ենթադրում, ինչի հետ, սակայն, Գալստյանը համաձայն չէ:
Դատավոր Բախշիյանը, որի լիազորությունները նրան մեղադրանք առաջադրելուց հետո կասեցվել են, կալանավորված է փետրվարի 7-ից: Ապրիլի 7-ին լրանում է դատավորի երկամսյա կալանքի ժամկետը:
Առուշանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվեց, և սահմանվեց 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան։ Առուշանյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից:
Հատկանշական է, որ չնայած օրենսդրական այս արգելքի առկայությանը՝ վկան նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որն առկա է գործում: Վկան նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ չի հիշում՝ որտեղից է ներբեռնել ձայնագրությունը:
Առուշանյանն իրենց առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի ապրիլի 1-ին կամ 4-ին՝ կախված նրանցից, թե երբ դատարանը ավարտած կլինի դատական ակտի կազմումը:
Մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանք: Դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ՝ կալանավորվել է իր վարույթում գտնվող գործով ամբաստանալներից մեկը, որը նշանակված նիստի օրը չի ներկայացել դատարան:
Դատավորի պաշտպան Երեմ Սարգսյանը Վերաքննիչ դատարանում գործի քննության վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել էական հարցերի վերաբերյալ:
Վարդազարյանի պաշտպաններից Հունան Բաբայանը հայտնեց, որ գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակագրվել է ձեռքով՝ նորմատիվ կարգավորումներով նախատեսված կարգի կոպիտ խախտմամբ:
Նախատեսվում է նաև կատարելագործել դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգը:
Դիտարկմանը, որ տվյալ դեպքում քննիչը կարող է բողոքարկել դատախազի ցուցումը, բայց այն կատարելով, Բեքմեզյանն ասաց՝ գուցե բողոքարկում են:
Ուսուցիչն ասաց, որ ինքը կիսով չափ արցախցի է, մայրը Հադրութից է, Արցախում կռվել ու վիրավորվել է: «Հայրենիքիս հանդեպ ցավը ստիպեց, որ ես այդպես խոսեմ»,- դատարանին բացատրեց Հակոբ Գրիգորյանը:
Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, նրանց պաշտպանները բազմւվս հայտարարել են, որ ձեռք բերված հրթիռներն անպիտան չեն եղել։
Ռշտունին երկու ամսով արձակուրդ է մեկնել` հիվանդության պատճառով:
․Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 17-ին, որի ընթացքում պետք է շարունակվի գործով վկաների հարցաքննությունը:
«Գնացել եմ ընտրության, բայց ընտրել եմ իմ ուզած մարդուն, որովհետև ապագա կա»,- գրել է Մհեր Բաղդասարյանը:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց Քարահունջի բնակիչ Նաիրա Սարգսյանը: Վերջինս Առուշանյանին և Ավետյանին վերագրվող ենթադրյալ ընտրակաշառքի դրվագով անցնող վկա է:
.Վերջին երկու դրվագների վերաբերյալ այսօր դատարանում որևէ վկա չի հարցաքննվել, դատական նիստը կշարունակվի վաղը՝ մարտի 11-ին:
Այժմ Մկրտչյանի, Փարամազյանի և մյուսների գործը դատավոր Լուսինե Սեփխանյանի վարույթում է: Նա որոշել է գործի քննությունը վերսկսել:
Արդարադատությունը ուսումնասիրել է Վերաքննիչ դատարանի 18 դատավորից 10-ի` արձակուրդ մեկնելու հիմքով հանձնած գործերը, մինչդեռ վերաքննիչ վարչական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դեպքում ուսումնասիրվել են բոլոր դատավորների գործերը:
Վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամը, այսինքն՝ ձերբակալվելուց առավելագույնը երեք ժամ անց քաղաքացիներն ազատ կլինեն:
Արդեն 7 ամիս է՝ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում առգրավվել են Հայաստանի մի քանի դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները:
Հրայր Թովմասյանի հայցապահանջը՝ ներողություն խնդրել պարտավորեցնելու մասով, մերժվել է:
Ոստիկանությունը չի հայտնում՝ ԵՄ դրամաշնորհային ծրագրից հափշտակությունների գործով մեղադրյալները հետախուզման մեջ են, թե ոչ:
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հարցին ի պատասխան, թե ինու է համարում, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում, Ռշտունին հիշեցրեց Կարեն Անդրեասյանի ելույթը 40 կոռումպացված դատավորների առկության մասին:
ԲԴԽ-ն չի սահմանել արձակուրդում գտնվելու ժամակահատվածում դատավորների գործերի բաշխման դեպքերն ու կարգը:
Դատավորների մեծ մասն այնքան էլ մտահոգված չէ դատավորների նկատմամբ ճնշումներով կամ, գուցե, այնքան ճնշված է, որ ժողովին չի ներկայացել:
Այսինքն՝ ստացվում է, որ Բախշիյանի վարույթում եղած գործերով ընդհանուր առմամբ 8 անձ գտնվում է կալանքի տակ, և վերջիններիս գործի քննությունը պետք է նորից սկսվի:
Առաջին ատյանի դատարանը Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Վաչագան Սարուխանյանի բռնագանձել 4.000 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 դրամ` որպես ներկայացուցչին վճարված և վճարվելիք գումարի փոխհատուցում։
Թեև Թաթոյանն անուններ չնշեց՝ պարզ է, որ խոսքը Մհեր և Դավիթ Արղամանյանների մասին է:
Վաղը՝ փետրվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի պաշտոնավարման վերջին օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանն ամփոփեց գործունեության 6 տարին:
Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող երկու անձանց` Հրայր Գյոնջյանին և Կարեն Արզումանյանին հայտնաբերել չի հաջողվել:
Նշենք, որ դատավորիների Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից
Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման:
Կրկնում եմ՝ կալանավորման հիմքերը բացակայել են, լսված չլինելն այս մեղադրանքի ընդամենը մի փոքր բաղադրիչն է:
Դատավոր Արթուր Մարգարյանը մեզ փոխանցեց, որ դիմումը պայմանավորված է առողջական խնդիրներով, հրաժարականի որևէ այլ պատճառ չկա:
ԲԴԽ կայքի և Դատալեքսի վիճակագրությունը:
Դատավորին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը սկսվել էր փետրվարի 3-ին ու դատարանը, երկարատև նիստերից հետո, փետրվարի 5-ին հեռացել էր խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:
Համայնքապետին ազատ արձակած դատավորի նկատմամբ այժմ քրեական հետապնդում է սկսվել, որը կապված է Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձին կալանավորելու հետ:
Դատարանը Բախշիյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել:
Երկու շաբաթ անց, սակայն, դատավորը ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:
Նման պայմաններում Բախշիյանի վարույթում եղած 100-ից ավելի գործերը պետք է վերամակագրվեն:
Կալանքի գործով նիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 2-ին, սակայն դեռևս ժամը հայտնի չէ, այն պարզ կդառնա առավոտյան:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին այս պահին մեղադրանք առաջադրված չէ, սակայն պարզ է, որ նրան վերագրվող ենթադրյալ արարքը վերաբերում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելուն:
Դատավորը զրկվել է անձեռնմխելիությունից:
Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս քննում է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունները:
Բորիս Բախշիյանը օրեր առաջ` հունվարի 26-ին, քննել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցն ու որոշել նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրել: