Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ ՀՀ և Արցախի իշխանությունների միջև շփումները հազվադեպ են, և բացի այդ, Արցախի փորձագիտական հանրության և քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքն էլ հաշվի չի առնվում։
2023 թվականի հոկտեմբերի 24-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, իսկ հոկտեմբերի 26-ից ուժի մեջ է մտել Քաղաքացիության մասին նոր օրենքը։
Արթիկի համայնքապետարանը 2023թ․ սեպտեմբերի 12-ին 370 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ, որի տնօրեն Արտակ Ռափյանն Արթիկի ավագանու անդամ է։
Եթե պետք է իմանալ Յութուբում ավելացված տեսանյութի բեռնման ճշգրիտ ժամանակը և ստանալ տեսանյութի thumbnail-ները, YouTube Data Viewer գործիքը հենց դրա համար է։
«Հետք»-ի լրագրող Տրդատ Մուշեղյանը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է նկարներով որոնում կատարել Google Search-ում և Yandex Search-ում։
«Հետք»-ի լրագրող Տրդատ Մուշեղյանը ներկայացնում է, թե ինչպես կարելի է Google Search-ում տեղեկատվություն փնտրել կոնկրետ մեկ կայքում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են Արցախի՝ տարբեր տարիներ ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
Ամբողջ հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ հյուսիսմակեդոնացիների առավելությամբ, ինչը և արտացոլվեց խաղի վերջնարդյունքում։ Խաղակեսերից յուրաքանչյուրում դաշտի տերերը մեկական գնդակ ուղարկեցին մեր ընտրանու դարպասը։
Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին՝ տեղի ժամանակով 13։30-ին, Ստրասբուրգ քաղաքի գլխավոր հրապարակում (ֆր.՝ Place Kléber)։ Համերգին հրավիրվել են նաև տեղի հայկական կազմակերպություններն ու Ստրասբուրգի ազգությամբ հայ քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը։
«Եվրո-2024»-ի որակավորմալ փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց Լատվիայի ընտրանունկ։ Հանդիպումը տեղի ունեցավ Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։
Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի բնակիչ Պավել Սարգսյանն իր տանը հյուրընկալել է Արցախից բռնի տեղահանված 4 ընտանիքի, ընդհանուր՝ 10 հոգու։ Նրանք մի քանի ամիս առանց վարձավճարի կապրեն այստեղ, մինչև իրենց համար մշտական բնակության վայր գտնեն։
արհատ Պետրոսյանը կարծում է, որ արցախցիների համար առանձին բնակավայրեր կամ թաղամասեր կառուցելը սխալ կլինի, քանի որ այն կբերի գետտոյացման, ապա սոցիալական ու հանրային առումով լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։
Ընտանիքի միակ ցանկությունն այժմ սեփական տանիք ունենալն է, ու թեպետ Արտակ Մուշեղյանը Ավագյաններին ասել է, որ կարող են անժամկետ մնալ իր տանը, նրանք հասկանում են, որ հավերժ այստեղ մնալ չեն կարող։
Բենզինի հերթում սպասելիս ուժեղ պայթյունի ձայն է լսել, ապա նկատել, որ հրդեհ է բռնկվել։ Արագ տարածվող հրդեհի մեջ Լիանան ամուսնուն և դստերը կորցրել է, քանի որ պայթյունի հարվածային ալիքը նրանց տարբեր ուղղությամբ է նետել։
Բուժմիավորում տեղափոխված երեխաների քանակի, նրանց վիճակի մասին հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ թվերը անընդհատ կարող են փոխվել։
Հայկ Մարությանը համոզված է, որ նոր ընտրություններում ընդդիմության դիրքերն ավելի ուժեղ են լինելու, քանի որ մարդիկ, ըստ նրա, ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին։
Թևանյանը նշեց, որ ուղղակի բանակցություններ դեռ չեն եղել, բայց պատրաստ են քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերն այն պարագայում, եթե այդ ուժը կիսի ամբողջական իշխանափոխության գաղափարները։
Ընդամենը երկու օրից՝ սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քարոզարվաշը մեկնարկեց օգոստոսի 23-ին և շարունակվեց մինչև այսօր՝ սեպտեմբերի 15-ը։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը շեշտում է, որ այս ընտրություններին մասնակցում են նոր քաղաքական մտածողությամբ, իրատեսական ծրագրով, սոցիալական նախագծերով և մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։
Նա նշում է, որ իրենց կուսակցության առաքելությունը քաղաքական ուժերին և հանրությանը համախմբելն է։ Երվանդ Թարվերդյանը շեշտում է, որ իրենք անկախ կուսակցություն են և իրենց չեն կարող կապել ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին իշխանությունների հետ։
«Վերջին ժամանակահատվածում այդ օրակարգին զուգահեռ մեզ տրամադրվում է վախի և սարսափի մթնոլորտը, որտեղ մարդ գիտի, թե ինքը տոտալ տապալված է, որտեղ ինքը դերակատար չէ և իրենից ոչինչ կախված չէ»,- նշում է Սուրեն Պետրոսյանը։
Թևանյանը շեշտում է, որ այս ընտրություններում ակնկալում են երևանցիների քվեն, որպեսզի երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնեն, քանի որ Հայաստանում առկա անվտանգային խնդիրները պայմանավորված են գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։
Խզմալյանը շեշտում է, որ Հայաստանը գտնվում է ճակատագրական որոշումներ ընդունելու շեմին, և վերջին ժամանակներում արդեն իսկ որոշ քայլեր արվել են եվրաինտեգրացիայի համար։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ-ոքի խաղավ Թուրքիայի ընտրանու հետ:
Միևնույն ժամանակ սպասվող ընտրությունների արդյունքով ձևավորվելիք ավագանիում Դավիթ Խաժակյանը չի բացառում համագործակցությունը որևէ քաղաքական ուժի հետ, եթե դա լինի հանուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթների իրականացման։
Նա նշում է, որ Երևանում իշխանափոխություն անելով՝ գործընթացը տարածելու են ամբողջ Հայաստանով։ «Անցնցում, ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխությունը կարևորագույն կոմպոնենտ է զարգացման համար»,- շետշում է Թանդիլյանը։
Նորայր Նորիկյանն ասում է, որ իրենց կուսակցության առաքելությունն այն է, որ ստեղծեն նախադրյալ՝ Հայաստանում առաջին անգամ օրինական ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու։
Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին՝ Նելլի Հարությունյանն ասում է, որ գործող իշխանական թիմը չարաշահում է վարչական ռեսուրսը և օգտագործում է պետական ապարատը քարոզարշավի ընթացքում իրենց նպատակներին հասնելու համար։
«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը վստահեցնում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց թիմը կարող է վեց ամսվա ընթացքում Երևանի հիմնական խնդիրները բերել բալանսի, որից հետո կանցնեն հիմնական բարեփոխումներին։
Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժեր կան, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահերը, և ռուսական կապիտալի միջոցով նպատակ ունեն ներկայացված լինել Երևանի քաղաքային իշխանությունում։
Որպես եկամուտ՝ Կարեն Խաչատրյանը հայտարարագրել է 9,5 միլիոն դրամ աշխատավարձը, և 3,3 մլն դրամ «այլ եկամուտ»՝ ստացված հորից՝ Սուրեն Խաչատրյանից։
Պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո Դավիթ Սեդրակյանի գործերն այնքան էլ վատ չեն ընթանում։
Խոսելով Արցախում հումանիտար ճգնաժամի մասին՝ նա նշեց, որ ՀՀ իշխանությունները գործադրում են դիվանագիտական բոլոր ջանքերը Արցախի ապաշրջափակման հարցը լուծելու համար, և ըստ նրա՝ դեռևս կան Ադրբեջանի վրա միջազգային լծակներով ճնշում գործադրելու միջոցներ։
«Հետք»-ի լրագրող Տրդատ Մուշեղյանը ներկայացնում է, թե ինչպես կարելի է արդյունավետ և թիրախային փնտրել Google որոնողական համակարգում։
Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է ՍՈՒ-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ խոսել ենք նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտումների, ոստիկանությունում բռնության դեպքերի, կալանքի հետ կապված խնդիրների և մի շարք այլ հարցերի մասին։
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար կառավարությունը կհատկացնի 2 մլրդ 318 մլն դրամ, ինչը ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչների հետ բանակցություններից հրաժարվել է առանց որևէ պատճառաբանության։
Հիշեցնենք, որ այս նույն հարցը քննիչ հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում տվել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պատասխանել էր հետևյալը․ «Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ ՀՀ-ին չի պատկանել»։
Անդրադառնալով ուղղորդված դասալքության մասին խոսացկություններին՝ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ դասալքության հիմնական պատճառը եղել է կազմակերպչական թերությունների, վախի և զորահավաքային խնդիրների հետևանքը։
Տոնոյանը նշեց, որ ներդաշնակման ժամանակահատվածը այսպես թե այնպես կարճ է եղել, որը կապված է եղել նաև զորակոչվողների պատրաստվածության վիճակի հետ, բայց զինված ուժերը որքան հնարավոր է՝ փորձել են երկարացնել այդ գործընթացը։
Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ ՍՈՒ-30-ները ձեռք են բերվել ոչ թե պետական բյուջեի հաշվին, այլ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, իսկ թե ինչ աղբյուրներից, ասաց, որ դրա մասին կխոսի դռնփակ նիստին։
Անդրադառնալով այդ պնդումներին, թե ՍՈՒ-30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր, Տոնոյանը հռետորական հարց հնչեցրեց՝ այդ ի՞նչ սպառազինություն և ռազմական տեխնիկա (ՍՌՏ) պետք է ձեռք բերվեր, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումն էլ հիմնավորված չէր։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ադրբեջանական բանակը ուշքի եկավ, և սկսեց գրավել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, մինչդեռ դա կարող էր կանխվել, եթե մեր իշխանությունները գիտակցում և ցանկություն ունենային սահմանները ամրացնելու։
ՀՀ զինված ուժերի գործառույթը Հայաստանի սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելն է։
Այս հոդվածում կներկայացնենք, թե 2022 թվականի ընթացքում ինչ ունեցվածք են հայտարարագրել Հայաստանի 10 մարզերի դատախազությունների ղեկավարները։
Հանձնաժողովի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2021թ․ օգոստոսի 2-ին պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո Չարչյանը շարունակել է վիրահատություններ կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և ստանալ վարձատրություն։
«Ճի՞շտ եմ հիշում, որ մի քանի բնակիչ դիմել էր դատարան և վիճարկում էր շենքի վթարային լինելը»,- հարցրեց Ավինյանը, ինչին Գրիգորյանը դրական պատասխան տվեց։
Ավինյանն արձագանքելով՝ նշեց, որ երևանցիներին հետաքրքրում է, թե երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ գիծը, և չի հետաքրքրում քաղաքային իշխանությունների և կառուցապատողի միջև բանակցությունները։