HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9. «Onyxum». ֆինանսական բու՞րգ, թե՞ ազնիվ բիզնես

9. «Onyxum». ֆինանսական բու՞րգ, թե՞ ազնիվ բիզնես

Արագություն -  0.5x 0.75x Նորմալ 1.25x 1.5x
00:00:00 Նախաբան
00:01:08 Ի՞նչ եք պարզել հետաքննության արդյունքում
00:07:46 Ի՞նչով է կարեւոր բացահայտումը հանրությանհամար
00:08:20 Ի՞նչ դժվարություններ եք ունեցել աշխատանքի ընթացքում
00:09:23 Ի՞նչ արդյունքներ եւ հետեւանքներ է ունեցել հետաքննությունը
00:11:41 Ի՞նչն է մնացել չբացահայտված

«5 հարց» շարքի շրջանակներում զրուցում ենք «Հետքի» լրագրողներ Անյայի, Գայանեի և Տրդատի հետ։ 

Նրանք պարզել են, որ «Օնիքսում» ընկերությունը, գործելով  որպես հյուրանոցային փաթեթների ամրագրման ընկերություն, գումար կորզելու նպատակով քաղաքացիներին ներքաշում է իրենց ցանցի մեջ և վաճառում տուրիստական փաթեթներ:

Լրագրողները ներկայացնում են, թե ինչ մեխանիզմով  է աշխատել կազմակերպությունը, ինչպես է տարբեր խոստումներ տալով մարդկանց  ներգրավել ցանց և թե ինչ արդյունք է ունեցել հետաքննությունը:

Երաժշտության հեղինակ՝ Վազգեն Հարությունյան

Լսեք մեր փոդքասթը iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts 

Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ 

Շնորհակալություն լսելու համար։ 

Մեկնաբանություններ (2)

Խաչիկ
Լսեցի ձայնագրությունը,տղաներից մեկը ասումա թե ինչեն քննիչները եսքան երկար ժամանակ քննում , ոնցես մտածում եթե լիներ անօրինական կետ մինչև հիմա կթողեին աշխատենք?ու կուզեմ զուտ ինֆորմացնեմ են մարդկանց ովքեր չգիտեն ,որ ամբողջ աշխարհի մասշտաբով շատ բազմաթիվ ընկերություններ որոնք զբաղվսւմ են ցանցային մարքեթինգով արդեն 10տարի և ավել կան շուկայում բազմաթիվ անգամներ կասկածվել են ֆինանսական բուրգ լինելու մեջ, թե անօրինական սխեմա ունենալու մեջ, ու դա նոռմալա, դա պիտի լինի որ քննեն ու հասկանան իրականում ինչ մոդելովա աշխատում տվյալ ընկերությունը, ու նման ընկորությունների ցանկը շատ մեծա, ես ոլորտը ծավալունա ու ոչ բոլորի ուղեղին հասանելի,դրա համար լավ ուսումնասիրեք ՀՀ քրեական օրենսգրքի 189.1 հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված քաղվացքները ու նոր ենթադրություններ արեք, հակառակ դեպքում ձեր տեսանկյունից եթե նաեմ ապա աշխարհում գործող ու տարեկան 2 -8 միլիարդ դոլար ապրանքաշրջանառություն կատարող շատ ընկերություններ կլինեն անօրինական, ձեզ խորհուրդ կտամ չսպասել որ կարողա մեզ արգելեն, իսկ դուք ուղղակի ժամանկի կորուստ կունենաք
Հարութ Հ․
2018 թվականից դիմել եմ , երբ այս ընկերությունը ներկայանում էր , որպես "ՎՈԴԱ" ՍՊԸ ՝ անգլիական ընկերություն , 19-ից ներկայացավ իբրև կանադական , 2020-ից ամերիկյան է ներկայանում , կարող եմ նամակ-դիմումները ներկայացնել , 70-ից ավել են , 2018-ից հենց 50 օր անց ինքնուրույն դիմել եմ ոչ մեկի մտքով անցնող ու չանցնող բոլոր պետական կառույցներին , բոլորը պատասխանել են , որ դա ՊԵԿ-ի դաշտում է , սա էլ պատասխանել է , որ ոչ մի անօրինականություն չեն հայտնաբերել , Ես դիմել եմ ՀՀ Ոստիկանություն , Ոստիկանության Երևան Քաղաքի վարչություն , այն ժամանակվա Ոստիկանապետին , նաև Ոստիկանապետի բնակության հասցեով , Հատուկ Քննչական Ծառայություն , Քննչական Կոմիտե , Արաբկիր Բաժնի վարչություն , Դատախազություն , սրանցից անօգուտ , հասկանալով , որ սա "ՊԵՏՈՒԹՅԱՆ" կողմից է սարքված , դիմել եմ ընկեր ՝ Նախագահին , ընկեր ՝ Վարչապետին , Վարչապետի տիկնոջը , նունիսկ Ֆեյսբուքով նրանց ավագ դստերին , Ալեն Սիմոնյանին , Արարատ Միրզոյանին ՝ մտածելով , որ սա կառույց է ի-հովանու ընկեր Ն․ Փաշինյանի , դիմել եմ Էդմոն Մարուքյանին , Մանե Թանդիլյանին , ԲՀԿ-ից տիկին Նաիռա Զորհաբյանին , ՄԻՊ-ին , Ներքին Անվտանգության Վարչությանը , բոլորը մեկ տեղ անօգուտ , 12,500 դոլար կանխիկ առձեռն եմ տվել , որը աշխատել էի Թուրքիայում , վաճառել էի Իմ ձայնագրման ստուդիան , այն մտադրությունով , որ Արևելյան Հայաստանը Իմ հայրենքին է Իմ պաշտպանը, 7 տարվա մեջ ՝ 16 տարեկանից սկսած Թուրքիայում , նույնիսկ 1 քուրուշ (լումա) Ինձ չեն քցել , չեն խաբել , շբվել եմ բազմաթիվ կարգի ու բնավորությամբ մարդկանց հետ , կատարել եմ բազմաթիվ գործարքներ , ու ոչ մեկը չի քցել , նշեմ , որ հետո էլ մի քանի օր անց 3,500,000 ՀՀ դրամ վարկ եմ վերցրել , և տվել , քանի որ աշխատակիցը ստիպել է , գիտեմ , որ դա Իմ մեղավորություն է , բայց սա արել եմ երկու այս հանգամանքներից հետո ՝ կրկին 1100 ԱՄՆ դոլար "քցվելուց" հետո , երբ Լևոն Ստեփանի Կիրակոսյանը վարկի գրավ հանդիսացող ավտոմեքենան խարդախությամբ վաճառել էր Ինձ , կրկին ոչ մի կառույց չի օգնել ՝ 150 նամակներից հետո , արել եմ մի գործարք ևս 1250 ԱՄՆ դոլար սարք list.am -ով վաճառելու ընթացքում ՝ գողացել են , ու կրկին ոչ մի կառույց չի օգնել ՝ 10 նամակ , գուցե ուրիշի համար սրանք գումար չեն , բայց Իմ համար գումարներ են եղել , որը կորցնելուց հետո ու այն հանգամանքներից, որ ոչ մեկը չի պատժվում , ու այն պետական թուլությունից հետո , գումարի կորուստներից հետո , հաստատ այս երրորդ հիմար քայլին չեի գնա , ողակի ֆինանսկան կորուստներն են ստիպել , հահ ավելի մեծ ֆինանսական կորստի մեջ ընկնել , այս բոլորն ում դիմել էի պետք է 2 տարի առաջ օգնեին , ու բացահայտ էին , բայց իրենք անօրինակություն չէն նկատել , քանի որ սա նրանց հովանու ներքո է , բոլոր տիպի ապացույցներն առկա են , բայց ․․․․ եթե "ՊԵՏԱԿԱՆ" անասնական տրամաբանությամբ եթե շարժվենք , ապա բռնաբարելով ինչ-որ մեկին , դա մեղք չի , քանի որ բռնաբարվողի մեղավորությունն է , որ նա բռնաբարվում է ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։