HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13. Արցախի հէկ-երը. ովքեր են սեփականատերերը

13. Արցախի հէկ-երը. ովքեր են սեփականատերերը

Արագություն -  0.5x 0.75x Նորմալ 1.25x 1.5x
00:00:00 նախաբան
00:01:09 հիմնական բացահայտումները
00:02:27 հէկ ունեցող պաշտոնյաները
00:05:23 թեմայի կարևորությունը
00:08:55 ինչ բարդություններ են ունեցել լրագրողները աշխատանքի ընթացքում
00:11:21 հետաքննության արդյունքներն ու հետևանքները
00:14:28 հետագա աշխատանքները
00:16:09 Ալեքսանդր Քանանյանի հացադուլի հետևանքները
00:17:51 վերջաբան

Այս թողարկման ընթացքում Սամսոնը զրուցել է «Հետքի» լրագրողներ Դիանայի և Հայկի հետ։

Նրանք մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել են Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում գտնվող հէկ-երը և դրանց սեփականատերերին։

Ուսումնասիրության արդյունքում հրապարակել ենք երկու ծավալուն հոդված՝ «Շահումյանի շրջանի հէկերը․ ովքեր են սեփականատերերը» և «Նախկին և ներկա պաշտոնյաները Քաշաթաղի հէկերի սեփականատերերն են»։ Հայկը և Դիանան պարզել են, որ Արցախի հէկ-երի բիզնեսում պատահական մարդիկ չկան՝ բոլորը նախկին կամ ներկա Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ են, խոշոր բիզնեսմեններ և նրանց կանայք։

Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ 

Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts 

Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։