HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

18. Հանքերով շրջապատված Երևան

18. Հանքերով շրջապատված Երևան

Արագություն -  0.5x 0.75x Նորմալ 1.25x 1.5x
00:00:00 Ներածություն
00:00:26 Երևանում գործող հանքերի իրական թիվը
00:01:05 հետաքննության հիմնական բացահայտումները
00:04:30 ի՞նչ է ասում Երևանի քաղաքապետարանը
00:06:35 հանքերը՝ Երևանի օդի աղտոտվածության գործոն
00:07:03 հանքերը նկարահանելու գործընթացը
00:09:37 հանքերի ոչ հյուրընկալ աշխատողները
00:10:13 հետաքննության հնարավոր հետևանքները
00:11:16 ի՞նչ պայմաններում են շահագործում հանքերը
00:12:03 վերջաբան

Այս թողարկման ընթացքում զրուցում ենք Երևանում շահագործվող հանքերի մասին։

«Հետքի» լրագրող Քրիստինեն և Անին գրեթե երկու տարի ուսումնասիրել են Երևանում շահագործվող հանքավայրերը, նկարել են դրանք և արդյունքում հրապարակել են հետաքննությունը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետաքննությունը հետաքրքիր պատկեր է բացահայտում։ Հանքերից շատերը գործում են ապօրինի, ընկերությունները համայնքի հետ չեն կնքել վարձակալության պայմանագրեր և համայնքի բյուջե չեն վճարել այդ հողերի օգտագործման դիմաց որևէ գումար։ Այդ հանքավայրերի մեծ մասն էլ այս կամ այն պաշտոնյայի հետ կապ ունի։

Շահումյանի գերեզմանոցի անմիջապես հարևանությամբ գործում է հանք, որտեղից քարերը գլորվում և ընկնում են շիրիմների վրա, որոշները նույնիսկ կոտրվել են։

Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ 

Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts 

Եթե ցանկանում եք ֆինանսապես աջակցել մեր փոդքասթին, Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել այս բանկային քարտին՝ 4578 8900 0027 1757 (ցանկալի է Հայաստանում գտնվելու դեպքում), կամ Հետք փոդքասթի պրոդյուսեր Սամսոն Մարտիրոսյանի էջին (եթե արտասահմանում եք)՝ https://www.buymeacoffee.com/sammartirosyan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։