HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2. ֆայլա-ֆայլա

2. ֆայլա-ֆայլա

Արագություն -  0.5x 0.75x Նորմալ 1.25x 1.5x
00:00:00 էքստրեմալ գործը
00:00:50 ներածություն
00:02:13 ֆայլա բառի ծագումը
00:03:32 գնում ենք ֆայլա
00:04:06 Շաքրոն
00:11:35 Վովան
00:14:40 Պավլիկը
00:18:55 Ռոբերտն ու Ավոն
00:20:03 ինչ է անում պետությունը
00:27:38 ֆայլայի առանձնահատկությունները
00:33:24 ֆայլան տարածաշրջանում
00:34:49 վերջաբան

Այս թողարկումը ֆայլա բազարի մասին է։

Ֆայլան շատերիս հայտնի է որպես մի տեղ, որտեղ ուղղակի կանգնում են գործազուրկ տղամարդիկ, ովքեր պատրաստ են անել գրեթե ցանկացած գործ, կոպիտ ասած՝ սևագործ բանվոր գտնելու տեղ է։

Բայց ֆայլան ավելին է, քան ֆիզիկական տարածքը։

Թողարկումը փորձ է` ճանաչելու ֆայլա բազար երևույթը. գնում ենք այնտեղ՝ զրուցելու ֆայլայում կյանքի, աշխատանքի ու խնդիրների մասին, հանդիպում ենք պետական կառույցի ներկայացուցչին, մշակութային մարդաբանի հետ վերլուծում ենք ֆայլայի առանձնահատկությունները քաղաքային միջավայրի կոնտեքստում։

Ֆայլա բազար տեսնում ենք ժամանակակից գրող Համբարձում Համբարձումյանի կարճ պատմություններից մեկում, որը կարող եք կարդալ այս հղումով https://inknagir.org/?p=8738

Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/groups/hetqpodcast: Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS ու Android հավելվածներում (Apple Podcasts, Google Podcast), որոնելով hetq

Շնորհակալություն ֆայլա բազարի տղաներին ու ձեզ` հետքի փոդքասթը լսելու համար։

Այս թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը։
Հատուկ շնորհակալություն Համլետ Մելքումյանին, Սաշիկ Սուլթանյանին, Հուսիկ Ղուլյանին, Ազատուհի Աբրահամյանին, Հրակ Փափազյանին, Սոֆի Ցխվարիաշվիլիին և Ջավիդ Աղային, ովքեր կիսվեցին իրենց գիտելիքներով ու օգնեցին պատրաստել այս թողարկումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։