HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

31. Հոգեկան առողջությունը հակամարտության և պատերազմի միջև

31. Հոգեկան առողջությունը հակամարտության և պատերազմի միջև

Արագություն -  0.5x 0.75x Նորմալ 1.25x 1.5x
00:00:00 Ներածություն
00:03:10 Էդմոնի պատմությունը
00:14:52 Դիանայի պատմությունը
00:23:07 Ի՞նչպես է պետությունը փորձել աջակցել պատերազմի հետևանքով հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած անձանց
00:34:49 Ի՞նչպես է մարդկանց հոգեբանական օգնություն տրամադրել «Դեպի կյանք» քաղաքացիական նախաձեռնությունը
00:40:29 Զրույց հոգեբույժի հետ
00:47:31 Վերջաբան

Այս թողարկումը հոգեկան առողջության մասին է։

Թողարկման հերոսներից մեկը Էդմոնն է, նա մասնակցել է 2020 թ.-ի Արցախյան պատերազմին, դրոնի հարվածից վիրավորվել է, ինչի հետևանքով ամպուտացրել են նրա ձեռքը։ Մյուս հերոսը Դիանան է, որի ամուսինը զոհվել է պատերազմի ժամանակ։

Դիանան և Էդմոնը պատմում են իրենց հոգեկան ապրումների, խնդիրների մասին և կիսվում են հոգեբանական աջակցություն ստանալու իրենց փորձով։ 

2020 թ․ նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված ճանապարհային քարտեզը։ Այս քարտեզի յոթերորդ կետը նախատեսում էր «պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում»: Արդյո՞ք ստացվել է ձևավորել նման համակարգ։ Թողարկման մեջ խոսում ենք իրավապաշտպանի հետ, որը վերլուծել է Կառավարության կողմից ֆինանսավորված և Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացրած հոգեկան աջակցման ծրագիրը։

Զրուցում ենք նաև անվճար հոգեբանական օգնություն տրամադրող քաղաքացիական նախաձեռնության ղեկավարի և հոգեբանի հետ, որոնք աշխատել են պատերազմից տուժած և հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց հետ։

Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ 

Գտեք մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվեք

 Listen on Google Podcasts Android

 App Icon Apple Podcasts  iOS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։